ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին և Գեղարքունիքի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Սևանի բուժկենտրոնի կառուցման ընթացքին և Գեղարքունիքի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը
18.03.2017 | 14:05

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են 2016 թվականի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը: Վարչապետ Կարապետյանը պատասխանատուների առջև խնդիր է դրել անել ամեն ինչ՝ կենտրոնն արդեն ընթացիկ տարեվերջին շահագործման հանձնելու համար: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 2 մլն 716 հազար դոլար՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Բուժկենտրոնին է միացվելու նաև հարակից պոլիկլինիկան: Ժամանակակից սարքավորումներով բուժկենտրոնը սպասարկելու է տարածաշրջանի շուրջ 40 հազար քաղաքացիների:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել արտադրական գործընթացն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2005 թվականից հիմնված գործարանում արտադրվում է պանրի լայն տեսականի, որի հիմնական մասն իրացվում է տեղական շուկայում, արտադրանքի 25 տոկոսն արտահանվում է Ռուսաստան: Գործարանը, որն ունի 40 աշխատող, հագեցված է ժամանակակից սարքավորումներով և այն ընդլայնելու ու արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսվում են նոր ներդրումներ: Գործադիրի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ գործարանի ընդլայնման ներդրումային ծրագիրը գտնվում է կառավարությունում՝ քննարկման փուլում:


Վարչապետը ծանոթացել է «Աքվատիկ» ՍՊԸ-ի գործունեությանը, որը զբաղվում է կենդանի և եփած սառեցված խեցգետինների արտահանմամբ և պահածոների արտադրությամբ: 1996թ-ին ստեղծված ընկերությունը խեցգետինն արտահանում է Եվրասիական տնտեսական միության և եվրոպական երկրներ: Այն առայժմ միակ ձեռնարկությունն է ՀՀ-ում, որն ունի թույլտվություն վերամշակված խեցգետին ԵՄ երկրներ արտահանելու համար: Գործարանը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան և աշխատում է HACCP ծրագրով, որը ներդրվել է ձեռնարկությունում 2007 թ-ին: «Աքվատիկ»-ը պահածոների արտադրությամբ զբաղվում է 2009 թ.-ից և հիմնական արտադրանքը պատրաստվում է Պաշտպանության նախարարության համար:


Կարեն Կարապետյանն այցելել է նաև Ծովագյուղ համայնքի հնդկացորենի մշակման նորակառույց գործարան: Մարզում նախորդ տարվա ընթացքում մշակվել է 100 հեկտար հնդկացորեն, իսկ արդեն 2017 թվականին ցանքատարածքները կընդլայնվեն՝ հասնելով 400 հեկտարի: Գործարանի ղեկավարների խոսքով, հանրապետությունում հնդկացորենի պահանջարկը հասնում է 7 հազար հեկտար արտադրանքի: Նախատեսվում է` համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, առաջիկա տարիներին էապես ավելացնել ցանքատարածքներն ու արտադրանքի ծավալները: Գործարանին հնդկացորենի մշակման սարքավորումները հակտացվել է Եվրոպական միության ENPARD ծրագրի շրջանակում:


Վարչապետը Գեղարքունիքի մարզն ավարտել է Ճամբարակ համայնքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի գործունեությանը և մատուցվող ծառայությունների որակին: Բժշկական կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից սարքավորումներով 2015թ. առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակում: Բուժկենտրոնը մատուցում է թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և այլ ծառայություններ: Այն սպասարկում է 11-12 հազար քաղաքացիների: Կարեն Կարապետյանը կարևորել է մարզերում ժամանակակից բուժկենտրոնների առկայությունը և մատուցվող ծառայությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ